Jump to content

Գոբի անապատ

43°45′ հս․ լ. 111°50′ ավ. ե.HGЯO{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոբի անապատ
Տեսականապատ
ՄայրցամաքԱսիա
Երկիր Չինաստան և  Մոնղոլիա
Երկարություն1500 կմ
Ամենաբարձր կետԲոգդ Խան Ուուլ
ԲԾՄ1547 մետր
Ամենացածր կետNemegt Basin?
Մակերես2 354 460 կմ²[1]
Քարտեզ
Քարտեզ
Գոբին Չինաստանի հյուսիսում

Գոբին (մոնղ.՝ Говь ջրազուրկ վայր; չինարեն՝ 戈壁), ընդարձակ շրջան է Կենտրոնական Ասիայում (Մոնղոլիայի և Չինաստանի տարածքում), որտեղ գերակշռող մասը կազմում են անապատները և կիսաանապատային լանդշաֆտները։

Անապատի լայնացման կանխման նպատակներով Չինաստանը ռեալիզացնում է «Կանաչ չինական պատ» նախագիծը։ Կլիման խիստ ցամաքային է, ջերմաստիճանների տարեկան տատանումները հասնում են 85 °C (հունվարինը՝ — 40 °C, հուլիսինը՝ 45 °C), տեղումները՝ 68—200 մմ։ Գերակշռում են մոխրագորշ և գորշ հողերը։ Բուսականությունը աղքատ է, բնորոշ են գոբիական սեզը, օշանը, դեղին ակացիան, սաքսաուլը, կարմրանը, ելաբույսը, զուգատերևազգիները, բազմամյա և միամյա խոտաբույսերը։ Լեռներում և օազիսներում աճում են խեժափիճի, կեչի, բարդի, ուռենի։ Կենդանական աշխարհը բազմատեսակ է դեռևս պահպանվել են վայրի ուղտը, կուլանը, Պրժևալսկու ձիերի մի քանի տեսակներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոբի անապատ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 141